ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 422,9 դրամ ԱՐԾԱԹ - 228,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 259,22 դրամ

Կարո Փայլանը թույլ չի տվել ոստիկաններին ձերբակալել Հրանտ Դինքի որդուն (տեսանյութ)

Yurt Gazetesi

Կարո Փայլանը փորձել է պաշտպանել ու թույլ չտալ Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Իրադարձությունը ծավալվել է երեկ Ստամբուլում՝ «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի ժամանակ:

Ոստիկաններին դիմակայած հայազգի պատգամավորին ի վերջո, իր կուսակիցների շնորհիվ, հաջողվել է խոչընդոտել  Արատ Դինքին ոստիկանության բաժանմունք տանելը։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով «Ակօս» պարբերականին` ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, որոնք սակայն, այսօր արդեն ազատ են արձակվել։

Այս ակցիան իր նախապատմությունն ունի. 1980-90-ական թվականներին, երբ Թուրքիայում կրկին լարված էր  քրդական շարժումը, բանտերում անհայտ կորած կամ սպանությունների զոհ դարձածների մայրերը բողոքի ակցիաներ են անցկացրել: 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր «Շաբաթօրյա մայրերի» ակցիան անցկացվում է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։

Երեկվանը «Շաբաթօրյա մայրերի» 700-րդ ակցիան էր։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 11.27 կմ/ժ
0 C°
 
   
18.12.2018
   
19.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։