ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Ցույցեր Մոլդովայի մայրաքաղաքում

emerging-europe.com

Մոլդովայի անկախության օրվա նախօրեին` օգոստոսի 26-ին երկրի մայրաքաղաք Քիշնևում միաժամանակ երկու ընդդիմադիր ցույցեր են ընթացել, որոնք կազմակերպվել են աջ «Գործողություն և համախմբում» և «Արժանապատվության և ճշմարտության հարթակ» կուսակցությունների կողմից, փոխանցում է Euronews-ը: Մոլդովայի ներքին գործերի նախարարության տվյալներով ցույցերին մասնակցություն է ունեցել ավելի, քան հինգ հազար հոգի:

Ձախ ուժերի կողմից կազմակերպված ցույցերին, որոնք ներկաայցված էին «Շոռ» կուսակցության կողմից, գրեթե նույնքան ցուցարար է մասնակցել: Աջերի ցույցերի մասնակիցները պահանջել են վարչապետ Պավել Ֆիլիպի հրաժարականը, ինչպես նաև անվավեր համարել հարկային ամնիստիայի մասին օրենքն ու դադարեցնել ընդդիմության քաղաքական հետապնդումը: 

«Ներկայիս իշխանությունները փոձում են համոզել եվրոպացիներին, ամերիկացիներին և այլ գործընկերներին, որ իրենք հանդարտություն ու կայունություն են բերել երկիր: Այո, խաղաղություն է, բայց դա գերեզմանային լռություն է: Մարդիկ մահանում են, մարդիկ հանում են, մարդիկ ապրում են խավարի ու վախի մեջ: Մարդիկ երեխաներ չեն ծնում, քանի որ մարդ չկա: Ահա սա է այս ռեժիմի իրական դեմքը, որին մենք պետք է ասենք հաջողություն», - ասել է աջերի կողմնակից Օկտավիան Ցիկուն:

Իսկ ձախերի կողմնակիցները մեղադրել են աջերին ԵՄ-ին ինտեգրացիայի կուրսը վտանգելու մեջ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դատապարտել է եվրոպամետ ընդդիմադիրների գործողություններն ու մտահոգություն հայտնել հնարավոր բռնության էսկալացիայի հարցում:

Աջ ուժերի կողմից հանդես եկող ցուցարարներից հարյուրավորները վրանային ճամբար են կազմակերպել Քիշնևի կենտրոնական հրապարակում: Իսկ առավոտյան ոստիկանությունը էվակուացրել է ցուցարարներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 5 կմ/ժ
15 C°
 
16°  28° 
01.06.2020
16°  28° 
02.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: