ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերի 15-ից հացահատիկի թանկացումն անխուսափելի կլինի. պատգամավորները պատրաստվում են դիմել Վրաստանին

Armlur

Ցորենի և ալյուրի հնարավոր թանկացման հարցն այսօր քննարկվել է նաև խորհրդարանում։ Սևանից լրացուցիչ ջրառի մասին օրինագծի քննարկման ընթացքում պատգամավորներից ոմանք հանդես են եկել նաև այս հարցի շուրջ հայտարարություններով։ Մասնավորապես, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, որ հարցի շուրջ խոսել է հացահատիկ ներկրողների հետ և հանգել այն եզրակացության, որ հացահատիկի թանկացումը սեպտեմբերի 15-ից հետո անխուսափելի է, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ 1 տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա, և այնտեղ ինչ-որ մոնոպոլիայի հարց կա։ Թե ինչ հարց է դա, Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ Հայաստան-Վրաստան խորհրդարանական խումբը պետք է զբաղվի այս խնդրով»,– ասել է Մարուքյանը` հիշեցնելով, որ ժամանակը կարճ է։

«Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք խնդիրներ կունենանք, առանց այդ էլ հացը թանկացել է արդեն` Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով։ Հիմա էլ կարող է թանկանալ Վրաստանից վերգետնյա տրանսպորտով ներմուծման թանկացման պատճառով», – ասել է Մարուքյանը։

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ այդ հարցով արդեն կապ է հաստատել Վրաստանի խորհրդարանականների հետ, իսկ սեպտեմբերին նախանշված է նաև երկու երկրների պատգամավորների հանդիպումը` նշված հարցի քննարկման նպատակով։ Այդուհանդերձ, Շարմազանովը շեշտել է, որ այս հարցում առաջինը քայլեր պետք է ձեռնարկի գործադիր իշխանությունը։

«Այո, խորհրդարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, այստեղ նախ և առաջ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»,– ասել է Շարմազանովը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: