ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀԿ-ն թաքուն վարչապետ ընտրելու մտադրություն չունի. Բաղդասարյան

PhotoLure

Ես առաջին անգամ այդ նոր մոտեցումը լսեցի հանրահավաքում. նախկինում բազմաթիվ հանդիպումների ժամանակ նման մտավախություն չի եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարող է թաքուն վարչապետ առաջադրել ու անցկացնել իր թեկնածուին, հայտնում է News.am-ը: 

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք նման քայլ անելու մտադրություն չունեն. «Ինձ թվում է՝ իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որովհետև աշխատում է և պետք է հնարավորություն ունենա իր աշխատանքով ապացուցել ամեն ինչ: Չեմ կարծում, որ վարչապետի հրաժարականն առիթ է Ազգային ժողովի արձակման համար: Երբ տեսնենք կան խանգարող հանգամանքներ, կարող ենք այդ մասին մտածել, առայժմ նրան խանգարող  որևէ հանգամանք չկա: Մենք աջակցում ենք կառավարության բոլոր դրական ծրագրերին և պետք է աջակցենք: Չեմ կարծում, որ Փաշինյանի հրաժարականի առիթ կա»:

Բաղդասարյանը հավաստիացրեց, որ եթե մեկ տարին լրացած լիներ, էլի իրենք փորձ չէին անի Փաշինյանի հրաժարականը պահանջելու. «Եթե ինքը զգում է, որ կան խանգարող հանգամանքներ իր աշխատանքի հետ կապված, դա այլ խնդիր է»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: