ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում երեք տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի. կմասնակցեն նաև Հայաստանից

Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ, հայտնում է Ermenihaber-ը: 

Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի  նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ:

Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում: 

Աղբյուրը նշում է, որ Վանում ամբողջությամբ սպառվել է հյուրանոցների ամրագրման հնարավորությունը: Վան են այցելելու, թե' ներքին տուրիզմով հետաքրքրվողները և թե' արտասահմանցի զբոսաշրջիկները, մասնավորպես Հայաստանից և Իրանից: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: