ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեմ զարմանա, եթե այսօրվա Հայաստանում Քենեդու սպանությունը կապեն Սերժ Սարգսյանի անվան հետ. Շարմազանով

Ակնհայտ է, որ կա հստակ և ուղիղ քաղաքական պատվեր՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ այսօրվա տարածած հաղորդագրությանը, որտեղ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում շրջանառվում էր նաև ՀՀ երկրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունն, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Չեմ զարմանա, եթե այսօրվա Հայաստանում Քենեդու սպանությունը, Կապլանի կողմից  Լենինի դեմ մահափորձը ու նմանատիպ աղմկահարույց դեպքեր ևս կապեն Սերժ Սարգսյանի անվան հետ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա համոզվածություն է հայտնել, որ գործի հետ կապված փաստաբանները կտան սպառիչ և համոզիչ պատասխաններ։

«Այսօրվա Հայաստանում այլևս ոչնչից պետք չէ զարմանալ», - եզրափակել է խոսքը նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: