ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոչիում այրված օդանավի տուժածների թիվը հասել է 18-ի

Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ ՌԴ առողջապահության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ հաղորդվել է 6 տուժածի մասին։

Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։ Ենթադրվում է, որ վթարված օդանավի հետևանքների վերացման ժամանակ նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, գրում է գործակալությունը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ տուժածներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից երկուսը՝ երեխա։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, իրականացնող Մոսկվա-Սոչի չվերթը, Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը տարհանվել են։ Utair-ն ու ավիացիոն իշխանությունները հետաքննություն են սկսել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: