ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանին ջուր է մատուցվում ոչ ճիշտ գավաթով. էթիկետի մասնագետ

Էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը վերլուծել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պաշտոնական արարողակարգի որոշ լուսանկարներ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում էթիկետի մասնագետը նշել է, որ վերջին մի քանի միջոցառումները դիտելիս իր ուշադրությունն անմիջապես գրավել են սեղանին դրված բաժակները։

«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակի է նման: Ըստ միջազգային էթիկետի՝ պաշտոնական, դիվանագիտական և գործնական հանդիպման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել առանց ոտքի բաժակներ, իսկ եթե պետք է օգտագործվի ոտքով ջրի բաժակ, ապա բաժակի ոտքը չպետք է գերազանցի երեք սանտիմետրը»,- ասել է էթիկետի մասնագետը: 

Բացի այդ, նրա խոսքով, որոշ դեպքերում բաժակի բերանը պետք է փակ լինի, հատկապես մարդաշատ վայրում։ Այս կարգը որոշ երկրներում պարտադիր է. խնդիրը ոչ միայն բաժակում փոշու ներթափանցումը կանխելն է, այլ նաև անվտանգությունը:

Ի դեպ, այս կարգը բավական լայն տարածում ունի նաև հայաստանյան արարողակարգերում։

«Այն ինչ կապված է մեր երկրի առաջին դեմքերին, մեր մասնագետները պետք է շատ մեծ ուշադրությամբ քննեն յուրաքանչյուր տարր, քանի որ վստահ եմ մեզ նաև հետևելու են էթիկայի տեսանկյունից»,– նշել է մասնագետը։

Մարգարիտա Խաչատրյանը հատուկ շեշտում է, որ իր դիտարկումը կապված չէ վարչապետի անձի հետ, այլ վերաբերվում է այն անձանց կամ անձնակազմին, ովքեր զբաղվում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգերի կազմակերպմամբ ու սպասքի ընտրությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: