ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջանում է ապրում. Մոգերինի

24 Канал

Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջանում է ապրում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամբողջ աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում։ Հարցն այն է, թե արդյո՞ք այն ժամանակավոր երևո՞ւյթ է, թե՞ երկարաժամկետ միտում»,– ասել է նա։

Մոգերինիի խոսքով՝ այն իրավիճակում, երբ միջազգային հարաբերություններում դիտարկվում է մուլտիլատերալիզմից հեռացում դեպի երկրների ու դրանց առաջնորդների երկկողմ հարաբերություններ, ԵՄ խնդիրը հավաքական համագործակցության պրակտիկայի սատարումն է, բազմաբևեռ համակարգի և արդարացի աշխարհի պահպանումը. «Մեր խնդիրն է լինել հիմնական գլոբալ խաղացող։ Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: