ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավ կլինի, որ կառավարությունը կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա. Աշոտյան

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին արված հայտարարությանը: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունն աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։ Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա և աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։ ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Աշոտյանը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: