ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուբայի ներդրումային ընկերություններից մեկը դատի է տվել Հայաստանի իշխանություններին

Yerkir.am

Իրան-Հայաստան երկաթգծի նախագծում ներդրում կատարած ընկերությունը անգործության էր մատնված, իսկ այժմ ինքն է դատի տվել Հայաստանի իշխանություններին։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Միջազգային արբիտրաժային դատարաններից մեկին ներկայացված հայցադիմումի պատճենն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը (մասնավոր ընկերություն) 2013 թվականին Հայաստանի կառավարության հետ հուշագիր էր ստորագրել, սակայն դրանից հետո ներդրումների ներգրավման ուղղությամբ որևէ քայլ չէր արել։ Այժմ այդ ընկերությունն ուզում է խզել պայմանագիրը, բայց միևնույն ժամանակ վնասի փոխհատուցում է պահանջում։

«Թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, չենք հասկանում։ Քանի որ հուշագիրը ֆինանսական պարտավորություն չէր նախատեսում։ Իսկ եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, անձամբ նրանք ոչ մի աշխատանք չեն կատարել։ Այնպես որ ինչ են նրանք պահանջում, հասկանալ չենք կարող», - ասել է նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: