Փաշինյանի հումորային սրամտությունները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պատասխանը Սերգեյ Լավրովի հայտարարությանը կարող է լավ ազդեցություն չունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Բազմաթիվ անգամներ կառավարության ու Փաշինյանի ուշադրությունը հրավիրել ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունների վրա, բայց կառավարության մեր գործընկերներն ու ինքը՝ Փաշինյանը, մի կողմ դնելով այդ ամենը, շարունակում են սրամտություններ անել։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի հումորային սրամտությունները լավ չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը։
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է, ասել էր. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»:
Շարմազանովը կարծում է՝ «ժամանակն է, որ վարչապետը լրջանա, ոչ թե հումորային հայտարարություններ անի, որ լայքեր հավաքեն»։
«Առաջին անգամ Լավրովի մտահոգությանն ի պատասխան՝ Տավուշում հայտարարվեց՝ թող ադապտացվեն, և մենք տեսանք այդ ադապտացման գինը կամ դեռ կարող է շատ տեսնենք։ Պարոն Փաշինյան, սա КВН չէ, սա հայ-ռուսական լուրջ հարաբերություններ են ու ես չեմ կարծում, որ դաշնակից երկրին պետք է հումորային ոճով պատասխանել: Հասկացանք, որ ձեր շրջապատում КВН-շիկներն ու դերասանները շատ են, բայց դուրս եկեք ծաղրածուի իմիջից, սա լուրջ քաղաքականություն է», - ասել է նա։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Լրջացեք, պարոն Փաշինյան, հումորները կարող եք անել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին։ Դուք այլևս ընդդիմադիր պատգամավոր չեք, որ ձեր խոսքը հետևանք չունենա, ձեր ցանկացած խոսք կարող է և լավ , և վատ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա», - նշել է Շարմազանովը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 3,6 կմ/ժ