ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Tert.am. «Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա». Թուրքիայի ԶՈՒ նախկին ղեկավար

Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմայիլ Հագգը Փեքինը` մեկնաբանելով թուրքական «Սյոզջու» թերթի հրապարակած տեղեկությունն առ այն, որ Անկարան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանում։

Նրա խոսքով առանց ռազմաբազա ստեղծելու էլ Թուրքիան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում Նախիջևանում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ կորպուսին: 

«Այնտեղ են գտնվում մեր ռազմական խորհրդատուները, Թուրքիան սերտորեն համագործակցում է Նախիջևանի սահմանապահ զորքերի ու հատուկ նշանակության ուժերի հետ։ Երբ Ադրբեջանից անհնար է վառելիք ուղարկել Նախիջևանի զորքի համար, Թուրքիան վառելիքով ապահովում է ինքնավարության ռազմական ուժերին»,- ասել է Փեքինը «Թուրան» գործակալության հետ զրույցում, հաղորդում է Tert.am-ը: 

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նախիջևանում թուրքական բազայի հայտնվելը կասկածներ կառաջացնի Իրանի մոտ։

«Նախիջևանը մի կողմից սահմանակցում է Հայաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային։ Հարևանությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայի հայտնվելը կարող է Իրանի մոտ որոշակի լարվածություն առաջացնել։ Եվ ընդհանրապես, Նախիջևանում բազա ստեղծելու որևէ իմաստ չկա, քանի որ Թուրքիան առանց դրա էլ ինքնավարությանն անհրաժեշտ օգնություն է տրամադրում։ Այժմ դիտարկվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ճանաչված է միայն Թուրքիայի կողմից-Tert.am) ծովային ռազմաբազա ստեղծելու հարցը։ Մենք պետք է մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք դրա վրա»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: