ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավտովթարի զոհ է դարձել Աբխազիայի վարչապետը

aiaaira.com

Աբխազիայում տեղի ունեցած ավոտվթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիան, հայտնում է Ինտերֆաքսը՝ մանրամասնելով, որ ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից: Գագուլիան Սիրիայում էր գտնվում պետական այցով:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող փոխադրամիջոցի հետ, որի ղեկին եղել է Աբխազիայի քաղաքացի:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը, եղել է թմրանյութի ազդեցության տակ: Հայտնի է, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն՝ նրա օրգանիզմում ալկոհոլ չի հայտանբերվել, սակայն թմրանյութ է եղել:

Հիշեցնենք, որ Գենադի Գագուլիան ծնվել է 1948թ. հունվարի 4-ին: 1995-1997 և 2002-2003թթ.-ին եղել է Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ: 2003-2004թթ.-ին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նա վարչապետի պաշտոնում է  նշանակվել 2018թ.:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: