ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում հումանիտար ծրագիր կիրականացնեն. Փաշինյան

Հայաստանը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, մարդասիրական առաքելություն կիրականացնի: Այս մասին լրագրողներին ասել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է news.am-ը:

«Ես արդեն կարող եմ այդ մասին  պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին եւ Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, և Հայաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Փաշինյանը:

«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, հատկապես  Հալեպում է այն մեծ: Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման և բժշկական օգնության տրամադրման մասին է»,- բացատրել է Փաշինյանը:

Նա նշել է նաև, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ և ընդգծել, որ այն ամբողջությամբ  հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր այն չի պարունակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: