ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեսադիտարկման համակարգը տեղադրվեց, կեցցե՛ն մեր հզոր տղաները. Արշավիր Ղարամյան (լուսանկարներ)

«Բարդ առաջադրանքն ավարտված է, կեցցե՛ն մեր Հզոր տղաները, բարի և անվտանգ ծառայություն մեր Արծիվ տղաներին»,- «ՀԱՅ ՁԱՅՆ»-ի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ  Արշավիր Ղարամյանը:

Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է կապի և տեսադիտարկման համակարգերի տեղադրմանը:

«Ինչպես ամբողջ առաջնագիծն ենք կահավորել կապի և տեսադիտարկման համակարգերով, նույն կերպ արվել է նաև այս տեղանքում: Այն գտնվում է 3300մ բարձրության վրա, տղաները  այծի կածաններով են առաջ շարժվել: Այնքան բարձր դիրքում էին մեր տղաները, որ  ծիածանն իրենցից ցածր էր գտնվում: Մեր հերոսները շատ բարդ աշխատանք կատարեցին»:

Արշավիր Ղարամյանն ասել է, որ դեռևս մեկ տարի առաջ են սկսվել աշխատանքները,  ու քանի որ տեղանքը դժվար անցանելի էր, փորձել են գտնել հնարավոր լուծումներ, ինչը, բարեբախտաբար, մեր տղաներին հաջողվել է.

«Վերջին շաբաթվա ընթացքում կատարվեց ինտենսիվ աշխատանք, և այսօր այն ավարտին հասցրեցինք: Այսուհետ,   մեր զինվորները կկարողանան դիտարկել և օպերատիվ որոշում կայացնել հակառակորդի տեղաշարժի վերաբերյալ»,-եզրափակել է Արշավիր Ղարամյանը:

 

Բացառիկ լուսանկարներ  մեր գերեվարված Շահումյանի շրջանից...



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: