ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մամուկա Բախտաձե. Ունենք չօգտագործված ներուժ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հավատում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան:

Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետն ընդգծեց, որ քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, տուրիզմի, հումանիտար ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

«Մեր երկրներն անկախությունից հետո հաստատել են փոխշահավետ համագործակցություն: Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան: Մենք քննարկումների արդյունքում հասկացանք, որ ունենք չօգտագործված ներուժ»,- ասաց Բախտաձեն, գրում է Armenpress-ը:

Վրաստանի վարչապետը նշեց, որ առաջիկայում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի խնդիրն է լինելու տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ծրագրի մշակումը:

Մամուկա Բախտաձեն նաև շեշտեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ակտիվացումը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: