ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահական նստավայրում հյուրընկալվել էին Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին:

Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյոք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնց մասնավորապես վերաբերել են մասնագիտության ընտրությանը և հետաքրքրություններին:

Նախագահը խորհուրդ է տվել ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հոգեհարազատ կլինի նրանց. «Ձեր կյանքում ինչ էլ որ անեք՝ արեք հաճույքով: Գտեք այն մասնագիտությունը, որը ձերն է, որը հաճույքով ու սիրով կանեք: Եղեք լավագույնը ձեր աշխատանքի մեջ»:

Նա նաև հորդորել է պահպանել ու շարունակել իրենց պապերից ժառանգած ավանդույթներն ու մշակույթը. «Հիշեք, որ դուք հպարտ հայեր եք, և ունեք մեծ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը և ձեր գյուղը, որը նույնպես ձեր հայրենիքն է: Երբեք չկտրեք կապը ձեր արմատների հետ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: