ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը. Շարմազանով

Մտահոգություն բոլորս պետք է ունենանք, որովհետև առնվազն բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը, փոխանցում է News.am-ը: 

«Այն, որ գաղտնալսումն ապօրինի է, որ գաղտնալսումը մտահոգիչ է, փաստ է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպես են մեր համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչու են նրանք այդքան անզգույշ: Եթե իրենց լսում են, ուրեմն մեզ էլ կարող են լսել: Էլ չեմ ասում, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք:

Մյուս կողմից Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում: Սա իհարկե, դատապարտելի է, բայց առավել դատապարտելի է խնդրի բովանդակությունը»,-հայտարարել է Շարմազանովը:

Նրա խոսքով, երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ փաստերի մանիպուլյացիա, որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը. «Հիմա ես հարց եմ տալիս՝ եղբայր, դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ մարմինների աշխատանքին չեք միջամտում, ոչ «Մարտի 1»-ի գործով, ոչ Քոչարյանի գործով, ոչ Խաչատուրովի, ոչ էլ որևէ այլ գործով: Հիմա ոնց եղավ, որ ըստ այս ձայնագրության, դատավորը ԱԱԾ տնօրենի հետ կապի մեջ է մտնում և ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի կալանավորման որոշումը տեղի է ունենում ոչ թե փաստերի հիման վրա, նրա հիման վրա, որ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա: «Բաց թող, բաց մի թող, բա Սեյրանին չես բռնելո՞ւ, վարչապետն ասել է՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք»: Վարչապետն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ», - ասել է Փաշինյանը: 

Շարմազանովը ցավով նկատել է, որ վարչապետը պատասխան չտվեց այդ մտահոգություններին. «Գաղտնալսումը կատարվել է միգուցե էստեղից, դավադիր ուժերի կողմից, միգուցե արտաքին ուժերի կողմից, թող իրենք պարզեն, բայց մի բան պարզ է, որ Հայաստանում քրեական գործերը զանգովի արդարադատությամբ են իրականացվում: Ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում և քաղաքական պատվեր:

Ինչ կապ ունի ասֆալտի վրա պառկացնել, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկացրին, երկու հատ խեղճուկրակ «Նիվայի» շոֆե՞ռ: Ինչ է նշանակում ասֆալտի վրա պառկացնել: Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի ելո՞ւյթ էր: Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»,- հայտարարել է Շարմազանովը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: