ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իդլիբ. ԱՄՆ-ի «առաքելությունը» Սիրիայում նոր ընթացք է ստանում

globalwarnews.ru

Վերջին օրերի ընթացքում Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի կողմից ծրագրվող գործողությունները խիստ քննադատության են արժանանում Արևմուտքի` հատկապես ԱՄՆ-ի կողմից:

Վերջինս սկսել է կրկին մեղադրել Սիրիայի կառավարությանը քիմիական զենք կիրառելու մտադրության մեջ` զգուշացնելով, որ ցանկացած այդպիսի գործողության համար Վաշինգտոնը և իր դաշնակիցներ Ֆրանսիան ու Բրիտանիան կտան համարժեք պատասխան: «Վերջին օրերին մենք ջանացել ենք ազդանշան ուղարկել, որ եթե երրորդ անգամ քիմիական զենք կիրառվի, ապա պատասխանը շատ ավելի զորեղ կլինի, քան նախկինում»,- ասել է Ազգային անվտանգության հարցերով  ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:

Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զգուշացրել է Ռուսաստանին ու Իրանին, որ Սիրիայում շարունակվող ռմբակոծությունները կարող են ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ: «Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարի վատնել մեր ժամանակը, կարևոր չէ՝ ինչ զինատեսակներ ու միջոցներ են գործադրվում, Միացյալ Նահանգները խստորեն դեմ է արտահայտվում Իդլիբում իրավիճակի ցանկացած սրացման», - հայտարարել է Հեյլին, զգուշացնելով, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Վաշինգտոնը համարժեք պատասխան կտա:

Հատկանշական է, որ նախկինում Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառումն է ԱՄՆ-ն օգտագործել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին հարվածելու համար: Հետևաբար` չի բացառվում, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման մտադրության մասին խոսակցությունները կոչված են հիմք ստեղծելու ԱՄՆ և նրա դաշնակիցների կողմից Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար:

Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից ակնկալում է տեղակատվություն տրամադրել Սիրիայի տարածքում գտնվող այն կառույցների մասին, որոնք հավատացած են, թե քիմիական զենքեր են արտադրում:

Ավելի վաղ, Բաշար Ասադն իր հերթին անտրամաբանական է համարել կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի հավանական օգտագործումը՝ փաստելով՝ «ինչպե՞ս կարող է բանակը կիրառել քիմիական զենք այն վայրում, որտեղ տեղակայված են սեփական ուժերը, քանի որ զինվորականները կարող են վիրավորվել, կառավարությունն ինքը կարող է կորուստներ կրել քիմիական զենքի օգտագործման հետևանքով»։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն էլ իր հերթին նշել է, որ «Թրամփը փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում, որպեսզի լուծի ներքաղաքական խնդիրները»: «ԱՄՆ-ում Թրամփի դիրքը դժվար է կայուն համարել, և նա փորձում է այդ խնդիրը փոխհատուցել Սիրիայի ժողովրդի հաշվին»,- ասել է Զարիֆը` կոչ անելով ԱՄՆ-ի նախագահին՝ «մի կողմ քաշվել, որպեսզի աշխատելու հնարավորություն տրվի նրանց, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկիչների դեմ»:

Նշենք, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ մնացած վերջին տարածքներից մեկը համարվող Իդլիբի վրա կառավարական զորքերի վերահսկողության հաստատումը կարագացնի այդ երկրում խաղաղության հաստատումը: Այս համատեքստում հետաքրքիր է Վաշինգտոնի ակտիվ փորձերը խոչընդոտելու Իդլիբի ազատագրմանը: Եթե ավելի վաղ թվում էր, թե ԱՄՆ-ն կորցրել է հետաքրքրությունը Սիրիայի նկատմամբ (ինչի մասին խոսում էր այդ թվում նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունն առ այն, որ մինչև կոկորդը կուշտ է սիրական հակամարտությանն ամերիկացիների մասնակցությունից և պետք է մտածել ամերիկացի զինվորներին Սիրիայի տարածքից դուրս բերելու մասին), Վաշինգտոնի ընդդիմանալն ահաբեկիչներից Իդլիբի ազատագրմանը, ցույց է տալիս, որ իրականությունը միանգամայն այլ է. ամերիկյան վարչակազմը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Սիրիայի նկատմամբ և փորձում է ամեն կերպ պահպանել այդ երկրում մնացած իր ազդեցության գոտիները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: