ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնաք. Աշոտյանը` կառավարության անդամներին

AnalitikaUA

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ, իբրև թե, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հող հանձնելուց:

«Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել "հող հանձնելու" թեման:

Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ և նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեր Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները:

Հիշեցնեմ, որ վարչապետը օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց, որ "դուք ՄԻԱՅՆ հող հանձնելու մասին եք բանակցել":

Եվ ահա, կտրելով Կիսիլյովին տրված հարցազրույցից իրենց ուզած կտորը, այդ վայ-պոլիտտեխնոլոգները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին:

Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի դուք վարչապետի PR-ով չզբաղվեք, իսկ Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք:

Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի ամբողջական տարբերակը խնդրից իսկապես հասկացող և մտածող մարդկանց համար»,- գրել է Աշոտյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: