ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդները երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին խաչեր կբաժանեն՝ վերցնելով նրանցից աչքուլունքները

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը:  Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Երիտասարդները նախ կհավաքվեն Ս. Երրորդություն եկեղեցում (Րաֆֆու փողոց), երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Խաչի քարոզը արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երևանում, որն իրականացվում է Հայ Եկեղեցու՝ Խաչին նվիրված տոների ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: