ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

Թուրքիայում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է «Ադրբեջանի պողոտա»

Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա, փոխանցում է «Ermenihaber»-ը: 

Բացման արարողությանը ելույթով է հանդես եկել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայկականության ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան:

Թուրքիայի անվերապահ աջակցությունը ստանալու նպատակով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով հայտնի Փաշաևան իր խոսքում մասնավորապես ասել է.

«Թուրքիայի թշնամին մեր թշնամին է, Ադրբեջանի թշնամին էլ Թուրքիայի թշնամին է: Մեր ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժն էլ մեր ուժն է: Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Որքան որ Ադրբեջանի հարցն է այնքան էլ Թուրքիայի հարցն է»:

Փաշաևան արտահայտել է այն միտքը, որ Թուրքիան նաև իրենց հայրենիքն է:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 7 կմ/ժ
26 C°
 
22°  32° 
27.06.2019
20°  31° 
28.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: