ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱրՊՀ-ում բացվել է հրապարակախոս Անդրեյ Նույկինի անվան լսարան

Artsakhpress

Արցախի պետական համալսարանում այսօր բացվել է ռուս գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից Անդրեյ Նույկինի անվան լսարան: Լսարանի   բացման   պատիվը   տրվել  է   ԱրՊՀ  ռուսալ  լեզվի  ամբիոնի   վարիչ, բանասիրական  գիտությունների   թեկնածու, դոցենտ     Նունե  Առաքելյանին  և   Ա.  Նույկինի   որդի   Պավել   Անդրեյեվիչին:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  լսարանի   բացմանը  ողջույնի   խոսքով     հանդես  է  եկել    Ն.  Առաքելյանը:
Նա    նշել  է, որ    Ա.  Նույկինը   մեծ    ավանդ    է  ունեցել     Արցախի   հիմնախնդրի   հարցում  և որպես   ռուս մտավորականության  «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում և մեծ հարգանք  է  վայելում  Արցախում:
«Մենք   այս   լսարանում   հավաքել  ենք    բոլոր  այն  գրքերը, հոդվածները, նյութերը   և   լուսանկարները, որոնք  վերաբերում են  Ա.  Նույկինին: Եթե    նրա  հարազատները   նոր   գրքեր     և  նյութեր   տրամադրեն, մենք   կհամալրենք   այս  լսարանը»,-ավելացրել  է  Ն.  Առաքելյանը:
ԱՀ  Ազգային   ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանն  իր   խոսքում  ընդգծել     է,  որ   Արցախի  մայր  բուհում Ա.  Նույկինի  անվան  լսարանի   բացումը   կարևոր  նշանակություն  ունի:
Ա.  Ղուլյանի  խոսքով՝ Ա.  Նույկինը    լինելով իսկական հայրենասեր և դեմոկրատ՝  նա ակտիվորեն պաշտպանում էր հայ  ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը:
«Ա.  Նույկինը  նշանակալի ավանդ է բերել  Արցախյան   հիմնախնդրի արդարացի ու օբյեկտիվ լուսաբանման և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին  ներկայացնելու գործում: Նրա   ծառայություններն արժանիորեն են  գնահատվել ոչ  միայն   արցախցիների, այլև  ողջ   հայ   ժողովրդի կողմից»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Ղուլյանը:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը    շնորհավորել  է   Ա.  Նույկինի  անվան   լսարանի   բացման   առթիվ  և       կարևորել      նման   նախաձեռնությունն  իրականություն   դարձնելու    համար՝  նշելով, որ   արցախցիները    միշտ  էլ    մեծ   հարգանքով  ու  երախտագիտությամբ  են  հիշում    ռուս  մտավորականին:
Ա.  Նույկինն  իսկապես   մեծ   ներդրում  ունի  Արցախյան  հարցում  և    նա   այն   արժանավորներից  է, որին մեր     նոր  սերունդը    պարտավոր  է   ճանաչի, մեծարի    և   շարունակողը  լինի  նրա   գործի: 
 
Միջոցառմանը    ներկա  Պ.  Նույկինը  պատմել  է,  թե  ինչպես մի խումբ մոսկվաբնակ մտավորականներ, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, 1991  թվականի  փետրվարին, Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ չվերթից հետո, առաջին անգամ ականատես եղան ԽՍՀՄ զորքերի և ադրբեջանական  ՕՄՈՆ-ի  պատժիչ  գործողություններին:
«Բոլոր  այն  մարդիկ, ովքեր  իրենց   ազնիվ  պայքարում  սատարում  էին արցախցիներին  օմոնականների կողմից     ենթարկվում  էին    հալածանքների:  Վերադառնալով    Մոսկվա կոմիտեի անդամները, գրողներ Նույկինը, Գայդարը, Օսկոցկին, Չերնիչենկոն, Գալինա Նույկինան  ստեղծել  են   ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտե, որը   կոչել  են   «ԿՐԻԿ»»,-հավելել  է  որդին:
Նրա  խոսքով՝      հայրը     այդ  պատմությունների  մասին,  մանրամասն խոսում է   «Ղարաբաղ՝ իմ ցավ»  գրքում, բերում կոմիտեի  անդամների ցուցակը  և    նրանց   կատարած  աշխատանքները:
Պավել  Անդրեյեվիչը   շնորահակալություն  է  հայտնել      նախաձեռնողներին՝  իր    հոր   հիշատակին  և  մահվան   1  ամյակի  կապակցությամբ    Արցախի  մայր   բուհում   Ա.  Նույկինի  անվան   լսարանի      բացման   առթիվ. այն  երախտագիտության   լավագույն  դրսևորում  է:
 
Լսարանի   բացմանը  ներկա  էին     ԱՀ  արտաքին   գործերի   նախարար  Մասիս  Մայիլյանը,   ԱՀ    մարդու  իրավունքների    պաշտպան  Ռուբեն  Մելիքյանը,  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ  և  այլք:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: