ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

armenpress.am

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։

Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ Ռևազյանը մասնակցել է  «Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվել է  «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։

Հանդիպմանը կողմերը կարծիք են հայտնել, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի և կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ չինական ավիակընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6.44 կմ/ժ
15 C°
 
11°  21° 
19.10.2018
11°  22° 
20.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով