ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական էթիկետը պահանջում է, որ Փաշինյանը ներողություն խնդրի 2-րդ և 3-րդ նախագահներից. Շարմազանով

© Sputnik / Asatur Yesayants

Քաղաքական էթիկետը և կոռեկտությունը պահանջում են, որ Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի 2-րդ և 3-րդ նախագահներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  

 «Երկու օր առաջ նա ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին հրապարակային վիրավորում է անվանելով՝ «քաղաքական դիակ», իսկ այսօր կառավարությունը նրանց հրավիրում է միասին տոնելու սեպտեմբերի 21-ը: Քաղաքական էթիկետը և կոռեկտությունը պահանջում են, որ Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի 2-րդ և 3-րդ նախագահներից՝ նրանց վիրավորելու համար, հետո նոր հրավեր ուղարկի: Կարծում եմ, քաղաքակիրթ մոտեցումը դա կլիներ», - ասել է Շարմազանովը: 

Հիշեցնենք, այսօր կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության տոնակատարությանը ՀՀ  բոլոր նախագահները հրավիրված են: 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: