ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին իրականացված խուզարկությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը, փոխանցում է Sputnik-Արմենիան:

«Yerevan.today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», — նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Yerevan.today կայքի խմբագրությունում։ Խուզարկությունից օրեր առաջ Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր համացանցում տարածված այն տեղեկությանը, թե կայքն առաջինն է հրապարակել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը` նախօրոք իմանալով դրա մասին:

Նա հայտարարել էր, որ փորձագետներն արդեն հերքել են այդ լուրերը` նշելով, որ հրապարակման օրը սխալ է արձանագրվում Google համակարգում առկա խնդրի հետևանքով։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 12.87 կմ/ժ
14 C°
 
11°  19° 
22.10.2018
11°  20° 
23.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։