ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 547,37 դրամ ԱՐԾԱԹ - 227,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 443,16 դրամ

Թուրքիան դյուրացրել է օտարերկրացիների համար քաղաքացիության ձեռքբերումը

Թուրքիան զգալիորեն դյուրացրել է օտարերկրացիների համար քաղաքացիության ձեռքբերումը, երկրի նախագահ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete կառավարական տեղեկագրում:

Հրամանի համաձայն, քաղաքացիության ձեռքբերման համար նախատեսված կապիտալի ֆիքսված գումարը 2 միլիոնից նվազում է  մինչեւ 500 հազար դոլար: Օտարերկրացիների  քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ անշարժ գույքի նավազագույն արժեքը 1 մլն դոլարից կրճատվել է մինչեւ 250 հազար դոլար:

Փոփոխություններ են մտցվել նաեւ օտարերկրացու կողմից առնվազն 100 աշխատողներին աշխատատեղերով ապահովելու կետում. այժմ քաղաքացիության ձեռքբերման համար բավական է առնվազն 50 աշխատակիցներին աշխատանքով ապահովելը:

Դեպոզիտների գումարը, որը քաղաքացիության ստացման համար պետք է պահպանվի Թուրքիայի բանկերում, նույնպես նվազել է՝ 3 մլն-ից հասնելով մինչեւ 500 հազար դոլարի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 26%
Քամի՝ 4 կմ/ժ
30 C°
 
19°  30° 
18.06.2019
19°  30° 
19.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: