ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ՀՀ-ում ժողովրդավարության այսպիսի մակարդակ երբեք գոյություն չի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այժմ Հայաստանում տեղի է ունենում մարդկության պատմության համար աննախադեպ կառավարման համակարգի հիմնադրում՝ ուղիղ ժողովրդաիշխանություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Այն, ինչ հիմա անում ենք, աշխարհում չկա մի մարդ, որ դրա փորձն ունենա: Ասում էին, թե հեղափոխությունն այսպես չեն անում, պետք է սրա, նրա հետ պայմանավորվել, ոստիկանության, ԱԱԾ-ի և այլն: Սակայն ասում էի, որ միայն մեկ սուբյեկտ կա, որի հետ պետք է պայմանավորվենք՝ դա ՀՀ քաղաքացին է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այո՝ ՀՀ-ն այսօր գտնվում է ժողովրդավարության աննախադեպ բարձր մակարդակի վրա, ՀՀ-ում ժողովրդավարության այսպիսի մակարդակ երբեք գոյություն չի ունեցել և ես սա ասում եմ որպես մարդ, որը երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրերից լուսաբանում է Հայաստանի քաղաքական կյանքը»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, երբ Հայաստանում նոր ժողովրդավարական կարգեր հաստատվեցին՝ «ՀՀ շատ քաղաքացիներ այն սկսեցին համեմատել ամենաթողության հետ, որովհետև տեսնում էին, որ ժողովրդավարության անվան տակ տեղի է ունենում ամենաթողություն»:

«Իրականում ժողովրդավարությունն օրինականության, օրենքի գերակայության, օրենքի իշխանության առումով կառավարման ամենախիստ մեթոդն է, որը ենթադրում է լայն քննարկումներ որոշումներ կայացնելիս և խստագույն կարգապահություն՝դրանք ի կատար ածելիս»,- նկատեց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: