ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 422,9 դրամ ԱՐԾԱԹ - 228,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 259,22 դրամ

Չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. ԱԳ նախարար

Այս գործընթացը պահանջում է ժամանակ. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյան- Թրամփ հանդիպում նախատեսվում է, թե ոչ:

«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք բավականին տարբեր հարթակներ՝ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը», - ասաց նա:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ մոտակա ժամանակներս կլինեն տարբեր հանդիպումների մասին տեղեկություններ: «Կլսեք այդ հանդիպումների մասին տարբեր մակարդակներով։ Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կունենա»,- ասաց նա, գրում է Tert.am-ը:

Զոհրաբ Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը, որը վերաբերում էր նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե վարչապետին մոլորության մեջ են գցել՝ ասելով, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով առկա է մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 8.05 կմ/ժ
2 C°
 
-1°   
15.12.2018
-1°   
16.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։