ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը:

Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում է, եւ խորհրդարանականները միջազգային բոլոր հարթակներում պաշտպանում են Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի շահերը:

Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար:

ԱՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարեւորել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: