ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 422,9 դրամ ԱՐԾԱԹ - 228,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 259,22 դրամ

Հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն ու չեն էլ լինելու. մեջլիսի հանձնաժողովի նախագահ

Armenian News By MassisPost

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:

Թուրքական ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Բոզքըրը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ասել է. «Քանի դեռ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ես եմ, հայ-թուրքական արձանագրությունները հանձնաժողովի օրակարգում չեն  ու չեն էլ լինելու»:

Բոզքըրն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ այն եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների օրակարգում: Ընդգծելով, որ Ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի համար առաջնային հարց է, նա  հիշեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը, որ «քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»:

Այս թեմայով «Ermenihaber.am»-ի հետ զրույցում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նշել է, որ թուրք գործչի հայատարարությունը չնայած ժամանակավրեպ է և որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, բայց իր մեջ պարունակում է այն ուղերձը, որ Թուրքիան մեկ անգամ ևս շեշտում է, որ դեռ ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 8.05 կմ/ժ
1 C°
 
-1°   
15.12.2018
   
16.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։