ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի փաստաբանը հայտնել է, որ ԱՄՆ-ն կհասնի Իրանի ներկայիս իշխանությունների տապալմանը

© EPA-EFE/MICHAEL REYNOLDS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պնդում է, որ Թեհրանի դեմ Վաշինգթոնի սահմանած պատժամիջոցները աշխատում են և արդյունքում կհանգեցնեն հեղափոխության, որի արդյունքը կդառնա Իրանի ներկայիս իշխանությունների տապալումը: Այս մասին նա հայտարարել է Իրանա-ամերիկյան միությունների կազմակերպության համաժողովի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Reuters գործակալությանը:

«Ես չգիտեմ, թե մենք նրանց երբ կտապալենք»,- ասել է Ջուլիանին՝ խոսելով Իրանի իշխանությունների մասին: «Դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա, ամիսների կամ տարիների ընթացքում,- նշել է նա: - Բայց դա տեղի է ունենալու»:

«Իրանի ժողովուրդը, ակնհայտորեն, չափից ավելի համբերեց»,- ասել է ԱՄՆ նախագահի փաստաբանը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնի սահմանած ամերիկյան պատժամիջոցները աշխատում են, ինչը բացասաբար է անդրադառնում Իրանում տնտեսական վիճակի վրա: «Նման պայմանները հաջողված հեղափոխության են հանգեցնում»,- հավելել է նա:

Reuters- ի փոխանցմամբ`  Ջուլիանիի մասնակցությունը միջոցառմանը եղել է մասնավոր, սակայն, ինչպես հիշեցնում է գործակալությունը, նա հանդիսանում է ԱՄՆ նախագահի ամենամոտ դաշնակիցներից մեկը: Նախագահի փաստաբանի խոսքերը հակասում են ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշմանը, որը նախկինում հայտարարել էր, որ չնայած կոշտ պատժամիջոցների կիրառմանը, Վաշինգտոնը չի ձգտում տապալել Իրանի իշխանություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: