ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Ամերիկացիները ցանկանում են քաոս և անկարգություններ ստեղծել Իրանում. Ռոհանի

AP

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում «փոքր վարձկան պետությունների» միջոցով, սակայն Իսլամական Հանրապետությունը պատրաստ է դիմակայել նրանց: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` նախքան Նյու Յորք մեկնելը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, գրում է PressTV-ն:

«Ամերիկացիները ցանկանում են քաոս և անկարգություններ ստեղծել` Իրան վերադառնալու համար պայմաններ ստեղծելու նպատակով, այնպես, ինչպես նախկինում էր, բայց դա անհնար է», - ասել է Իրանի նախագահը: «Դրանք անհասանելի երազանքներ են, և Ամերիկան երբեք չի հասնի այդ նպատակներից որևէ մեկին», - ավելացրել է Ռոհանին:

Վերջինիս նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկրներին հրահրում է Իրանի դեմ` նկատի ունենալով Ախվազ քաղաքում ահաբեկչական հարձակումը: «Մեզ համար հստակ է, թե ով է դա արել», - ասել է Ռոհանին` հավելելով, որ «տարածաշրջանի այս բոլոր փոքրիկ վարձկան երկրների հովանավորը Ամերիկան է»:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 6 կմ/ժ
5 C°
 
-4°   
26.02.2020
-2°   
27.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: