ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովը դատի է տալիս Լեհաստանին

Deutsche Welle

Եվրոպական հանձնաժողովն այսօր`սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ հայց է ներկայացնելու Եվրոպական Միության բարձրագույն դատարան ընդդեմ Լեհաստանի, ինչի պատճառ են հանդիսացել լեհական կառավարության կողմից Լեհաստանի Գերագույն Դատարանի մասին օրենքում կատարած օրենսդրական փոփոխությունները: Այդ փոփոխությունները, ըստ Եվրահանձնաժողովի, խախտում են արդարադատության համակարգի անկախությունը:

«Եվրոպական հանձնաժողովը որոշեց դիմել ԵՄ արդարադատության դատարան Լեհաստանի Գերագույն դատարանի մասին նոր օրենքով արդարադատության համակարգի անկախության սկզբունքի խախտումների պատճառով և խնդրել Արդարադատության դատարանին ձեռնարկել միջանկյալ միջոցներ մինչև գործի վերաբերյալ վճիռ կայացնելը», - ասված է Հանձանաժողովի տարածած հայտարարությունում:

Իսկ Euroenews-ի փոխանցմամբ, հանձնաժողովի մամուլի խոսնակ Մինա Անդրեևան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵՄ գործադիր մարմնից խնդրել են առկախել Լեհաստանի գերագույն դատարանի դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև նրանց փոխարեն նոր դատավորների նշանակումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: