ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջան. Ինչ հարցեր են ընդգրկված օրակարգում

ARM

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 18-ից մեկնարկել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեա 73-րդ նստաշրջանը, որի հիմնական գերակայությունների թվում է ՄԱԿ-ի հետագա բարեփոխումը, հակամարտությունների կանխումն ու մարդու իրավունքների ապահովումը։ Օրակարգում ընդգրկված է ավելի քան 175 հարց, որոնք առնչվում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են միջազգային խաղաղությունը, կայուն զարգացումը, մարդու իրավունքները, մարդասիրական օգնությունը, արդարադատության խթանումն ու միջազգային իրավունքի զարգացումը։

Նշենք, որ այս տարի վեհաժողովին 84 պետություն մասնակցում է առաջին դեմքի, իսկ 44 պետություն` երկրորդ դեմքի մակարդակով: ԳԱ 73-րդ նստաշրջանի Գլխավոր բանավեճի թեման համընկնում է նստաշրջանի թեմայի հետ, որն է` «Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է հասանելի լինի բոլոր մարդկանց. գլոբալ առաջնորդություն և ընդհանուր պարտականություններ հանուն խաղաղ, արդար և կայուն հասարակությունների»: 

Գլխավոր ասամբլեայի ձևաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ կընդունվի քաղաքական հռչակագիր, որը համատեղ կներկայացնեն Հարավային Աֆրիկան և Իռլանդիան:

Հաջորդ օրը` սեպտեմբերի 25-ին, կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Ըստ ավանդույթի՝ նիստին առաջինն ելույթ կունենա Բրազիլիան։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնում առաջին անգամ տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստին առաջինը ելույթ է ունեցել Բրազիլիայի դեսպանը։ Այնուհետև, ելույթ կունենա ԱՄՆ նախագահը, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակը գտնվում է իր երկրի տարածքում: Նշենք, որ արդեն իսկ հայտնի է, թե ինչի մասին է խոսելու ԱՄՆ նախագահը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով` Թրամփը կխոսի Իրանի, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների թունավորման դեպքի, քիմիական զենքի և Հյուսիսային Կորեայի մասին: «Ժամանակն է, որ մենք ունենանք իրական քննարկում Իրանի վերաբերյալ, և դա հենց այն է, ինչ դուք կտեսնեք, երբ նախագահը կնախագահի Անվտանգության խորհուրդը», - ասել է Նիկի Հեյլին:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին նշել է, որ Թրամփը պատրաստ է հանդիպել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, եթե բանակցությունները «կառուցողական լինեն»: «Նախագահը բավականին պարզ է արտահայտվել: Եթե Իրանի հետ բանակցությունները կառուցողական լինեն՝ նախագահն ուրախ կլինի անցկացնել դրանք», - ասել է Պոմպեոն:

Նշենք, որ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցությունը, ԳԱ-ն կանցկացնի տուբերկուլյոզի վերաբերյալ իր առաջին բարձր մակարդակի հանդիպումը, միջուկային զենքի արգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներ: 

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթով հանդես կգա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: