ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա առայժմ բացասական մեծ հետևանքներ չի ունենա

 Զարգացած երկրների շուկաներում շարունակվում է արդեն մի քանի ամիս ընթացող ազգային արժույթների արժեզրկման գործընթացը: Բացառություն չէ նաև Ռուսաստանը:

Որպես աշխարհի առաջատար տնտեսությունների արժույթների արժեզրկման հիմնական պատճառ՝ հանդես են գալիս երկու հիմնական գործոն` դոլարի փոխարժեքի կայունացումը և օտարերկրյա կապիտալի արտահոսքն այդ երկրներից:

Վերջինի մասով, կոնկրետ ՌԴ պարագայում, պատճառների համախառն պատկերում «առյուծի բաժինը» պատժամիջոցներինն է, որոնք ավելի անորոշ են դարձնում ռուսական ներդրումային միջավայրը: Մյուս կողմից, ավելի գլոբալ գործընթացների արդյունքում, զարգացած երկրներն օտարերկրյա ներդրումների համար դարձել են սպառված շուկաներ, ինչն արտասահմանյան կապիտալն ուղղում է առավելապես զարգացող՝ նոր շուկաներ:

Ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր պատճառներից առավել մեզ կարող է և պետք է հետաքրքրի դրա ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա: Բնական է, որ պատճառահետևանքային կապը կա և հետևանքները կլինեն բացասական: Այս իմաստով, որպես առաջին խոցելի ուղղություն՝ հանդես են գալիս տրանսֆերտները, որոնց մեծ մասը Հայաստան շարունակում են մտնել հենց Ռուսաստանից: Միանշանակ է, որ արժեզրկված տրանսֆերտներն  այն ընտանիքների համար, որոնց մոտ դա եկամուտի հիմնական/միակ աղբուրն է, կառաջացնեն սոցիալական բավական մեծ խնդիր: Մյուս կողմից, ավելի ինստիտուցիոնալ դիտարկման պարագայում, չպետք է մոռանալ, որ ՌԴ հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրային գործընկերը, մինչդեռ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն իրականանում է դոլարով: Այսպես, դոլարի բարձրացող և ռուբլու անկող փոխարժեքներից առաջացող ճեղքն առնվազն կնպաստի ՌԴ-ից ներկրվող ապրանքների գների բարձրացմանը: Արդարության համար պետք է նշել, որ նվազող ռուբլուց կարելի է օգուտներ ակնկալել արտահանման ոլորտում, սակայն դա աննշան կլինի, քանի որ առևտրաշրջանառության հաշվեկշռում ներկրումը շարունակում է գերազանցել արտահանմանը:

Պետք է նշել, որ վերոնշյալ հետևանքներից ամենամոտը հենց տրանսֆերտների արժեզրկումը կլինի, սակայն, հաշվի առնելով ձմեռային սեզոնի մոտ լինելը, այն էական ազդեցություն չի թողնի Հայաստանի տնտեսության վրա: Մնացածի մասով, հետևանքներն ավելի երկարաժամկետ բնույթ են կրում, սակայն այս իմաստով առավել վտանգավոր են բացասական սպասումները, որոնք առայժմ նվազագույն մակարդակի վրա են, քանի որ դեռևս չկա ահազանգը ՌԴ տնտեսության իրական հատվածից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: