ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

Սեպտեմբերի 21-ին «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը հյուրընկալվել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքում, որի շրջանակներում նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13-ը:

Էքս-ան-Պրովանս քաղաքում փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, սենատոր Սոֆի Ժուասենը, նախկին քաղաքապետ Ալեն Ժուասենը, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, Արցախի մասին դասախոսություններ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։

Էքս-ան-Պրովանսում միջոցառումներով եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որի մեկնարկը տրվել է 2017 թ. նոյեմբերի 21-ին Վիլյորբան քաղաքում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։ Մոտ մեկ տարի տևած փառատոնը հյուրընկալվել է Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի 11 քաղաքներում, որի շնորհիվ փառատոնի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Արցախի պատմությանը, նրա ժողովրդի առօրյային և հարուստ մշակութային ժառանգությանը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: