ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերը միացյալ զորավարժություն կանցկացնեն

Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորավարժության թեման է՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում  և վարում»:

Զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:

Զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է տեղազննություն, հստակեցվել են միասնական գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները, ճշգրվել են համապատասխան աշխատանքային խմբերի կազմերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: