ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ`Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրերի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել:«Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ,  բայց այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագրեր վերադարձվել է, 254-ը՝ չեղարկվել»,- պարզաբանեց Բալայանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: