ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 555,42 դրամ ԱՐԾԱԹ - 244,2 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 256,92 դրամ

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքներիմիջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը։

Բերձոր քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, իսկ Ալֆորվիլ քաղաքի անունից՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը։

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը։ Հռչակագրի նպատակն է գործընկեր քաղաքների միջև կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցության խթանումն ու գործնական ծրագրերի իրականացումը։

Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև  բարեկամության հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 7 կմ/ժ
-1 C°
 
-2°   
18.02.2019
-2°   
19.02.2019
Հարցում

ՀՀ իշխանությունները ճի՞շտ են վարվել` թույլատրելով ադրբեջանցի լրագրողի մուտքը Հայաստան: