ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանեցյանը, Քոչարյանն ու Խաչատուրովը հնարավոր է հրավիրվեն Ազգային ժողով

Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների գաղտնալսման փաստով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստերին կարող են հրավիրվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վերջինի կալանքի հարցը քննած դատավորը։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` այս մասին որոշումն այսօր կայացվել է ԱԺ հանձնաժողովի նիստում։ Բայց, ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ` պաշտոնեական կամ այլ գաղտնիք պարունակող նյութերի չհրապարակման սկզբունքից ելնելով։ Իսկ այն նիստերը, որոնց կհրավիրվեն առանձին փորձագետներ, կանցկացվեն կա՛մ բաց, կա՛մ փակ ռեժիմով` հանձնաժողովի որոշմամբ։

Նիստից հետո էլ հանձնաժողովի անդամները լրագրողներին տեղեկատվություն չեն տա։ Անհրաժեշտ տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությամբ։ Ի դեպ, Գևորգ Կոստանյանը նաև հայտնել է, որ հանձնաժողովի անդամները ստորագրել են փաստաթղթեր, որ այդ մասին կարող են հայտնել միայն 5 տարի հետո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: