ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայում Թուրքիայի նախագահին արգելել են փակ սրահներում հանդիպումներ անցկացնել տեղի թուրքերի հետ

Газета.Ру

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 27-29-ը Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները չեղարկվել են:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ծրագրված եղել 3 քաղաքներում:  Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում արված դահլիճի ամրագրումը:

Նշվում է, որ Էրդողանին մնում է բավարարվել միայն «Adlon» հյուրանոցում գործարարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումով:

Բացի այդ, ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: