ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զարմացել էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվել. ՀՀ-ում ԵՄ դեսպան

PhotoLure

«Ժողովրդավարության տեսակետից կարևոր է, որ ՀՀ-ում դատական համակարգի հանդեպ վստահություն ձևավորվի, մինչդեռ այն թույլ է, քանի որ մարդիկ դեռ չեն վստահում»,-«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ ԵՄ-ից ֆինանսավորված հետաքննող լրագրողների վերապատրաստման նոր ծրագրի մեկնարկին այսօր հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է «Առավոտ»-ը: 

Նա շեշտել է՝ ՀՀ նոր կառավարությունը հայտարարում է, որ համամիտ են Եվրամիության հիմնարար սկզբունքների և տեսակետների հետ, իսկ դրանցից կարևորը կառավարման համակարգի թափանցիկությունն է. «Վերջին տարիներին տեղեկատվության պակաս ունեմ, թե ինչպես է իրականացվում կառավարության կատարողականը. առհասարակ՝ բյուջետային գործընթացները նկատի ունեմ»: Դեսպանի խոսքով՝ իրեն  երբեմն զարմացնում է այն փաստը, որ ՀՀ-ում բյուջետային գործընթացն առհասարակ գաղտնի է պահվում. «Երկու տարի առաջ զարմացել էի, որ բանակի համար գնված գուլպաների թիվը հույժ գաղտնի էր պահվել: Հիմա վստահ եմ, որ ՀՀ-ն ճիշտ ճանապարհի վրա է և կապահովի թափանցիկություն»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: