ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից. Մինսկի խմբի հայտարարությունը

osce.org

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս միացել է այդ հանդիպումներին: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի եւ ԵԱՀԿ-ում նախագահող իտալական պատվիրակության ներկայացուցչի հետ:

Նախարարները շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ դիմել են պարզաբանումների համար՝ կապված վերջին շրջանում անհանգստություն առաջացնող մի շարք միջադեպերի ու հայտարարությունների հետ:

Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող զոհերի կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին լարվածության վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ խուսափել հռետորաբանությունից, որը կարող է լարել իրավիճակը:

Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից:

Այս համատեքստում ԱԳ նախարարները հաստատել են բանակցություններն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների եւ լարվածությունը թուլացնելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը: Նախարարները պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել մինչեւ տարեվերջ:

Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո բանակցությունների մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Մշտական խորհրդին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: