ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության, բայց դեմ է հրատապ ընտրություններին. Շարմազանով

ՀՀԿ-ում երեկ հրավիրված գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«ԳՄ նիստը հրավիրվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերը քննարկելու համար ու հատուկ արտահերթ ընտրությունների վերաբերյալ չի հրավիրվել նիստը», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։

«Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։

Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։

«Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Նա ասել է, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։

«Ես դեմ եմ ինքնալուծարմանը, որովհետև մի մարդու իշխանությունը պահելու համար չի կարելի լուծարել Ազգային ժողովը», - ասել է Շարմազանովը։

Նա ասել է, թե մնացած հարցերով վարչապետը թող գա, առաջարկություն անի, խորհրդարանական ուժերով կքննարկեն։

«ՀՀԿ-ն երբեք որևէ քննարկումից չի փախել, ՀՀԿ-ն այս երկրում երկխոսության ավանդույթի ջատագովներից մեկն է եղել, մենք բոլոր հարցերում երկխոսության կողմնակից ենք, բայց ոչ երբեք նախապայմանների, ոչ երբեք ուլտիմատումների», - ասել է Էդուարդ Շարմազանովը։

Նա շեշտել է, որ ԱԺ հրտատապ ընտրությունների անհրաժեշտություն չկա։

«Բոլոր այն հեքիաթները, թե Ազգային ժողովն է խոչընդոտում, որ տնտեսական ներդրումներ լինեն, տնտեսական քաղաքականություն լինի, դա ոչ այլ ինչ է, քան հեքիաթ։ Առ այսօր նոր իշխանությունը ո՛չ տնտեսական քաղաքական ծրագիր է բերել, ո՛չ Ղարաբաղյան հարցով է փորձել ծրագիր բերել, բա ի՞նչ ծրագիր է եղել, որ Ազգային ժողովը մերժել է», - ասել է Ազգային ժողովի փոխնախագահը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: