ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահին հայերի մի՞ս են մատուցելու բրնձով. գերմանացի հրապարակախոսը բարկացած է

Գերմանացի հրապարակախոս Հենրիկ Բրոդերը խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին` հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին: Գերմանական WELT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նրան հարցրել են, թե ինչ է մտածում Գերմանիա ժամանած թուրք նախագահի համար փռած կարմիր գորգի մասին: 

«Ի՞նչ կարմիր գորգ։ Չլինի՞ այն գորգը, որը ներկված է հայերի արյունով։ Իսկ գիտե՞ք, թե ինչ են նրան մատուցելու հանդիսավոր ընդունելությանը։ Միգուցե հայերի միս բրնձո՞վ», - պատասխանել է Բրոդերը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Այդ պոռթկումից հետո Բրոդերն անցել է լուրջ տոնի. «Չի կարելի այդքան ցածր խոնարհվել, ինչպես մեր կառավարությունը»։

Նշենք, որ Էրդողանի եռօրյա այցը հակասական արձագանք է առաջացրել գերմանական հասարակությունում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: