ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իլոն Մասկը լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը

The Independent

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովը (SEC) նախադատական կարգով կարգավորել են ընկերությունը փակ դարձնելու մտադրության մասին հայտարարությունների պատճառով Մասկի դեմ առաջադրված խարդախության մասին մեղադրանքները: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ հայտնում է CNN-ը:

Մասկը կմնա Tesla ընկերության ղեկավարներից մեկը, սակայն ստիպված կլինի առնվազն երեք տարով հրաժարվել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Նրան կփոխարինի անկախ նախագահը:

Tesla-ն նաև պետք է երկու նոր անկախ տնօրեն նշանակի: Պայմանավորվածությունների ևս մեկ կետ ենթադրում է Մասկի հաղորդագրությունների վերաբերյալ վերահսկողության նպատակով քայլերի ձեռնարկում:
Իլոն Մասկը նաև պետք է վճարի 20 միլիոն դոլարի չափով տուգանք: Tesla-ն իր հերթին պետք է նույնչափ գումար վճարի որպես տուգանք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: