ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ստալինգրադի և Կուրսկի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:

Ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, դեսպաններին, դիվանագետներին և ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է.

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի հյուրեր, ներկաներ,

ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին:

Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, քանի որ լրանում է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի 75-րդ տարեդարձը: Այդ երկու ճակատամարտերը և հաղթանակները վճռեցին Հայրենական մեծ պատերազմի հետագա ընթացքը:

Թե՛ Ստալինգրադի, թե՛ Կուրսկի հաղթանակներում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել հայ ժողովրդի զավակները: Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Պետրոս Ավագյանի թոռն եմ, իմ պապն էլ երեսուն հազար իր հայ եղբայրների նման մասնակցել է այդ ճակատամարտին: Երեսուն հազար հայերից տասը հազարը զոհվեցին` հաղթանակ պարգևելով մեր ժողովուրդներին ընդդեմ ֆաշիզմի: Ստալինգրադում պարտություն կրելուց հետո գերմանական Վերմախտը ցանկացավ ռևանշի հասնել Կուրսկում:

Կուրսկի հաղթանակն ունի մեծ նշանակություն. այնտեղ խորհրդային զինվորը բացեց դեպի Բեռլին գնալու ճանապարհը: Այդ ճակատամարտում իր զինվորական տաղանդով փայլեցին Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցն ու Աշոտ Ղազարյանը: Նրանցից շատերը ոչ միայն Հայաստանի Խորհրդային Հանրապետության, այլ նաև Արցախի զավակներ էին և հենց Ստալինգրադի ու Կուրսկի հերոսների ժառանգները տասնամյակներ անց ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախն ու նրա վաղեմի մայրաքաղաք Շուշին:

Հարգելի գործընկերներ, այսօր, երբ մեր պետությունների ու ժողովուրդների առջև ծառացած են նոր մարտահրավերներ, մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման: Մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, պարտավոր ենք լինել միասնական»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: