ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտը ողջունում է Ալիևի և Փաշինյանի զրույցի արդյունքները, սակայն կոչ է անում չմոռանալ` ում հետ գործ ունենք

Լեռնային Ղարաբաղում ողջունում են Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի հուսադրող արդյունքները, սակայն կոչ են անում չմոռանալ, թե ում հետ գործ ունենք: Այս մասին NEWS.am-ին է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

«Այն ինչ կատարվում է վերջին շրջանում, ցույց  է տալիս Ադրբեջանի և նրա ղեկավարության էությունը: Մի կողմից հնչում են լարվածության նվազեցման մասին ընդունելի հայտարարություններ, գործնականում «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքներ են անցկացվում, դրան զուգահեռ առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան սադրիչ հայտարարություններ է անում: Դրանք նշանային իրադարձություններ են, քանի որ իրականությունն այն է, որ Ադրբեջանի նպատակը հայկական պետականության ոչնչացումն է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում», - ընդգծել է Բաբայանը:

Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում ոչ միայն բանավոր պայմանավորվածությունները, այլև գրավոր համաձայնագրերն է հրաժարվում կատարել:

«Այն նաև խախտում է ՄՀԻ-ն, ՄԱԿ-ի կանոնադրությունը, սեփական Սահմանադրությունը և օրենսդրությունը: 2016-ի ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն է: Հետևաբար, միշտ պետք է հիշել, որ ի դեմս Ադրբեջանի մենք ահաբեկչական պետություն հետ գործ ունենք», - եզրափակել է Դավիթ Բաբայանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: